Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունը ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորությունները Շենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա 2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատել Ավազով բարձված «HOWO»-ն փլուզվող կամրջի վրա կողաշրջվել է․ բնակիչները ահազանգում են վտանգավոր վիճակի մասին Tesla-ն «հրթիռային» Roadster է ներկայացնում․ նոր սուպերքարը կարող է SpaceX-ի մղիչներ ստանալ Արցախի ժողովրդի բռնի տեղահանության 3–րդ տարելիցն է. Ֆրանսիան ահազանգում է. չմեկնել Ադրբեջան «Արցախի էջը փակել չի ստացվի»․ «Ուժեղ Հայաստանը»՝ երեք տարի անց Արսեն Հարությունյանը՝ չեմպիոնական գոտով․ «Բերում եմ Հայաստան» Հայաստանի շախմատի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել համաշխարհային օլիմպիադայում Եվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են բանակի կերպափոխման և պաշտպանական համագործակցության ընդլայնումը 

ՀՀ-ն վստահելի և արժեքավոր գործընկեր է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

Արտաքին Քաղաքական

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանի, Սարգիս Խանդանյանի, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանի եւ պատվիրակության անդամներ Արուսյակ Ջուլհակյանի, Աննա Գրիգորյանի հետ ընդունել ենք Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը: Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, հետպատերազմյան իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաեւ միջազգային խաղաղարար ուժերի կազմում հայկական զորամիավորումների մասնակցությանը վերաբերող հարցեր:

Ողջունելով հյուրերին`շնորհավորել եմ Խավիեր Կոլոմինա Պիրիզին պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ: Արդյունավետ եմ գնահատել Հայաստան-ՆԱՏՕ տարբեր ձեւաչափերով համագործակցությունը եւ ընդգծել, որ կողմերի միջեւ ավելի է ընդլայնվել առկա քաղաքական երկխոսությունը: Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են փոխգործակցության խորացմանը: ԱԺ գործընկերներիս հետ մտահոգություն ենք հայտնել Արցախյան երկրորդ պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Սիրիայից պատերազմական գործողությունների վայր ահաբեկիչների տեղափոխմանն աջակցելու վերաբերյալ:

Նշվել է, որ ահաբեկչական այդ ուժերի գոյության փաստը հաստատել են թե’ Ֆրանսիայի նախագահը, թե’ Ռուսաստանի անվտանգության դաշնային հատուկ ծառայությունները, եւ թե’ Միացյալ Նահանգները: 44-օրյա պատերազմում Թուրքիայի գործուն մասնակցության վերաբերյալ մեր երկրի կողմից ձեռքբերված տեղեկատվությունը Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին: Խավիեր Պիրիզը նշել է, որ Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան այցի նպատակն է ծանոթանալ տարածաշրջանում առկա իրավիճակին:

«Հայաստանը վստահելի եւ արժեքավոր գործընկեր է, եւ մենք պետք է միասին աշխատենք մի շարք ծրագրերի իրականացման շուրջ»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: Նա շնորհակալություն է հայտնել Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ուժերի կազմում հայկական զորախմբերի մասնակցության համար:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: Նշել եմ, որ Հայաստանը պատրաստ է անել գործուն քայլեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար, սակայն ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց առկայությունը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանը:

Այս համատեքստում Խավիեր Կոլոմինա Պիրիզը նշել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրների կարգավորմանը: Հանդիպմանը քննարկվել են նաեւ կողմերի միջեւ իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններին առնչվող հարցեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորություններըՇենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատելՍերբական թերթը ներկայացրել է Պուտինի՝ Ռուսաստանի հաջողության հասնելու «բաղադրատոմսը»Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացելՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում պայթյուններ են որոտացելԿարո՞ղ է Երկիրը երբևէ հայտնվել սև խոռոչում․ աստղագետը գնահատել է վտանգըԱվազով բարձված «HOWO»-ն փլուզվող կամրջի վրա կողաշրջվել է․ բնակիչները ահազանգում են վտանգավոր վիճակի մասինTesla-ն «հրթիռային» Roadster է ներկայացնում․ նոր սուպերքարը կարող է SpaceX-ի մղիչներ ստանալԱրցախի ժողովրդի բռնի տեղահանության 3–րդ տարելիցն է. Ֆրանսիան ահազանգում է. չմեկնել Ադրբեջան«Արցախի էջը փակել չի ստացվի»․ «Ուժեղ Հայաստանը»՝ երեք տարի անցԼեհաստանը դադարեցրել է ռազմական ավիացիայի ուժեղացված հերթապահությունը․ օդային տարածքի խախտում չի արձանագրվելՄեդվեդևը կոչ է արել ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանել ռազմական զսպման լեզվովԱրսեն Հարությունյանը՝ չեմպիոնական գոտով․ «Բերում եմ Հայաստան»Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հնարավոր են չվերթների ժամանակացույցի փոփոխություններՀայաստանի շախմատի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել համաշխարհային օլիմպիադայումԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչՃապոնիան կխուսափի ռուսական էներգակիրների ներմուծման վրա ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերիցՌուսաստան–ԱՄԷ չվերթների ուղևորներից մեկ շաբաթում ավելի քան 2 մլն ռուբլի են գողացելՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են բանակի կերպափոխման և պաշտպանական համագործակցության ընդլայնումըՌԴ դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներՍիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասինԿատարում Հորմուզի ճգնաժամի պատճառով բազեների որսը թանկացել էԸնտրողների մասնակցությունը ՌԴ Պետդումայի ընտրություններին գերազանցել է 30%-ըԼիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքարԿիմ Չեն Ընը պահանջել է արհեստական ​​բանականություն ներդնել Հյուսիսային Կորեայի զենքի մեջՇվեյցարիան Ուկրաինային նվիրաբերել է 30 դիզելային գեներատորԱյսօր սգո օր է․ պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք տեր ենք մեր պատմությանը․ Արեգա ՀովսեփյանԱրցախի շրջափակման օրերին Աննա Հակոբյանը բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար ՂազարյանԱրցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվելՍեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունըԱդրբեջանի պաշտոնյան 800-ամյա հայկական Գանձասարը կոչում է աղվանական էլ ի՞նչ խաղաղությունԽարդախության կասկածանքով ձերբակալվել է MIXIT կոսմետիկ ապրանքանիշի գլխավոր տնօրենըԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ ՍարգսյանՆիկոլի համար Արցախը բեռ էր. նա ազատվել է այդ հարցից. Տիգրան ԱբրահամյանԹրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագիծը«Սպորտային հնարք»՝ ոսկյա շղթան ու խաչը գողանալու համար․ երիտասարդին Երևանում ծանոթը թալանել էԾառուկյանի և Ռուֆիի միջև բախում է տեղի ունեցել UFC 331-ի մենամարտից առաջՓաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյաԶախարովա․ Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդները «կարոտել են միմյանց»Մեր տղաները առաջնագծում, իսկ մենք նկուղներում պայքարել ենք, որ Արցախը մնա հայկական․ ՄիքայելյանԿԺԴՀ-ի ԱԳՆ-ը հայտարարել է, որ երկրի միջուկային կարգավիճակը արտաքին ճանաչման կարիք չունի#ՈՒՂԻՂ․ Արցախցիների վերջին պատերազմի 3-րդ տարելիցն է. Արցախն առանց հայերի24 շիշ կեղծ օղի ու 1738 տուփ ծխախոտ․ Ագարակի բնակիչը Ջերմուկում ձերբակալվել է«Ալիևն էլ է արժանի խաղաղության մրցանակին»․ Փաշինյանի խոսքը՝ Արման Աբովյանի թիրախումԲյուրեղավանում նորակառույց եկեղեցի է օծվել․ արարողությունը կատարել է Ամենայն Հայոց ԿաթողիկոսըԶելենսկին չի ներառվել Թրամփի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախատեսված զրուցակիցների ցանկում
Ամենադիտված