Հայաստանում կորոնավիրուսի 1962 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 39 մարդ
ՀայաստանՀոկտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 293 014 դեպք, որոնցից 259 705-ն` առողջացած, 5975-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26 078 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 975 680 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 16 888 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք: Ունենք 1219 առողջացած, 31 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1256 է: