Օբաման ասել է, թե ինչու չի կարող արգելել հակաիսլաման ֆիլմը
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «Մուսուլմանների անմեղություն» աղմկահարույց ֆիլմը վիրավորական է ոչ միայն մուսուլմանների, այլև՝ ԱՄՆ-ի համար:
ԱՄՆ-ն երկիր է, որը ողջունում է ցանկացած ռասսայի և կրոնական պատկանելության մարդու: Մենք հասկանում ենք, թե ինչու են մարդիկ վիրավորվել այդ տեսահոլովակի պատճառով, քանի որ այդ հոլովակը վիրավորում է մեր հազարավոր քաղաքացիներին. հայտարարել է Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67–րդ նստաշրջանի ժամանակ. փոխանցում է Интерфакс-ը:
Ընդ որում, ԱՄՆ-ի նախագահն ընդգծում է, որ նա չի կարող արգելել այդ հոլովակը, քանի որ դա ոտնահարում է մարդկանց խոսքի ազատությունը: «Մեր սահմանադրությունը նախատեսում է խոսքի ազատություն: Ես՝ որպես ԱՄՆ նախագահ և այդ պետության գլխավոր, ընդունում եմ բոլոր սարսափելի խոսքերը, որոնք հնչում են իմ հասցեին»:
Անդրադառնալով Բենղազիում ԱՄՆ-ի դեսպանի և նրա աշխատակիցների սպանությանը՝ Օբաման հայտարարել է, որ դա ուղղված էր Ամերիկայի դեմ, դա հարձակում էր այն արժեքների վրա, որոնց հիման վրա ժամանակին հիմնադրվել է ՄԱԿ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)