Եգիպտոսը ծաղրանկարներ է հրապարակում` ընդդեմ արևմտյան ծաղրանկարների
Աշխարհ
Եգիպտական «Ալ Վատան» աշխարհիկ թերթը հրապարակել է 13 ծաղրանկար «Ծաղրանկարներով ծաղրանկարներին» վերնագրով: Դրանցից մեկի վրա պատկերված է ակնոց, որի մեջ արտացոլված են Նյու Յորքի այրվող երկնաքերերը: Ծաղրանկարը կոչվում է «Ինչպե՞ս է Արևմուտքը տեսնում իսլամական աշխարհը»:
Մեկ այլ ծաղրանկարում արևմտյան արտաքինով մեկ անձ մեղադրում է զայրացած մորուքավոր տղամարդուն այն բանի մեջ, որ նա ահաբեկիչ է, մինչև հասկանում է, որ մորուքավորը իսրայելցի է և ծաղիկներ է նվիրում նրան: Մեկ այլ ծաղրանկար պատկերում է երկու արաբի, որոնցից մեկը կոստյումով է և փոքր մորուքով, իսկ մյուսը գլխին շալ է փաթաթել և խիտ մորուք ունի, ձեռքին էլ արյունոտ դաշույն կա: Ամերիկյան դրոշով լուսարձակը լույս է նետում միայն վերջինիս վրա:
Թերթի ընթերցողները դրականորեն արձագանքեցին այդ նախաձեռնությանը: Թերթի կայքում հայտնվեցին շնորհակալական նամակներ «քաղաքակիրթ» լուծման և գաղափարով գաղափարին հակահարձակ լինելու կարողության համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ