Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Վիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կան COP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատ Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին Կիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանել Կոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել են Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովին Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումները Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) 

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ «Համաշխարհային հիմնախնդիրների խորհրդում»

Արտաքին Քաղաքական

Սեպտեմբերի 24-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես եկավ Լոս-Անջելեսի հեղինակավոր «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում, որին ներկա էին Լոս-Անջելեսում հավատարմագրված դիվանագետներ, քաղաքագետներ, լրագրողներ, պետդեպարտամենտի ներկայացուցիչներ, լրագրողներ: Հանդիպումը վարում էր կենտրոնի նախագահ Թերի Մըկքարտին:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականությանն հիմնական ուղղություններին, հայ-ամերիկյան հարաբերություններին և Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:

Ներկայացնելով մեր երկրի արտաքին քաղաքականությունը նախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստանը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Արևելքի և արևմուտքի, հյուսիսի և հարավի երկրների հետ մեր հարաբերությունների խորացումն ու համագործակցության ոլորտների բազմազանեցումը մեր արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից են։ Մեր գործընկերների հետ հարաբերությունները կառուցելիս և զարգացնելիս մենք առաջնորդվում ենք այնպիսի սկզբունքներով ինչպիսիք են փոխադարձությունը, վստահությունը, բարի կամքը, փոխադարձ շահերի հարգանքը։ Այս սկզբունքներն են Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների, Միացյալ Նահանգների հետ մեր սերտ բարեկամական գործընկերության, Եվրոպական Միության հետ մեր ակտիվ փոխգործակցության, ինչպես նաև բազմաթիվ գործընկեր երկրների հետ առկա ամուր հարաբերությունների հիմքում»:

Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն նշեց. «Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձը։ Ավելի քան մեկ հարյուրամյակ ձգվող բարեկամությունը մեր երկու ժողովուրդների միջև, որտեղ ամերիկահայ համայնքն ունի առանձնահատուկ դերակատարություն, իրենց բնական արտացոլումն են ստացել միջպետական հարաբերությունների երկու տասնամյակների ընթացքում։ Մեր երկրների միջև առկա փոխադարձ վստահությունը մեր բարեկամական գործընկերության ընդլայնման լավագույն հիմնասյուներից է։

20 տարի առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նշել է, որ ազատ, անկախ Հայաստանը, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները, դավանում է միևնույն արժեքները՝ ժողովրդավարություն, ազատություն, շուկայական տնտեսություն, մարդու իրավունքների պաշտպանություն։

Այս 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգներն իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին։ Այսօր մարդասիրական աջակցությունը աստիճանաբար վերածվում է փոխշահավետ համագործակցության։

Մենք հուսով ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյա տարեդարձը ավելի լայն հեռանկարներ կբացի մեր երկկողմ հարաբերությունների համար»:

Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առկա իրավիճակը: Այդ առումով նա մասնավորապես ընդգծեց. «Հայաստանը կիսում է միջազգային հանրության դիրքորոշումը, որ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։

Ադրբեջանը շարունակ վտանգում է տարածաշրջանային կայունությունը, ուժ կիրառելու իր սպառնալիքներով, ռազմատենչ հայտարարություններով, ռազմական բյուջեի բազմակի ավելացմամբ, շփման գծում սադրանքներով, հրադադարի խախտումներով, հայկական պատմական և մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի սիստեմատիկ դրսևորումներով, Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և ընդհանրապես հայերի նկատմամբ ատելություն քարոզելով:

Չնայած եռանախագահների՝ վերջին չորս տարիների գործադրած ջանքերին՝ 15 հանդիպում ամենաբարձր մակարդակով, տասնյակ նախարարական հանդիպումներ, համանախագահների մի քանի տասնյակ այցելություններ տարածաշրջան և բանակցություններում որոշակի առաջընթացի արձանագրում, անհնար է եղել բեկում արձանագրել հիմնախնդրի կարգավորման գործում, քանի որ ադրբեջանական կողմը մեկը մյուսի հետևից մերժել է միջնորդների կողմից ներկայացված բոլոր առաջարկությունները։

Ադրբեջանն ոչ միայն արհամարհում է միջազգային հանրության հորդորները այլև մշտապես նոր քայլեր է ձեռնարկում, որոնք կոպտորեն ոտնահարում են քաղաքակիրթ աշխարհի արժեքները։

Նման վերջին դրսևորումն էր Ադրբեջանի կողմից մարդասպան Սաֆարովին ազատ արձակելն ու հերոսացնելը, որը շոկ առաջացրեց միջազգային հանրության մոտ։
Չկա ոչ մի միջազգային կազմակեպություն, ոչ մի պետություն, որի համար ընկալելի լինի Ադրբեջանի արարքը։ Միջազգային հանրության արձագանքը այս խայտառակ քայլին միաձայն էր և միանշանակ՝ Բաքվի կողմից կատարածի խիստ դատապարտում:

Պակաս շոկային չեն միջազգային հանրության մոտեցման վերաբերյալ Ադրբեջանից հնչող արձագանքները. Բաքուն պնդում է, որ ինչ որ արել է ճիշտ է արել:

Սաֆարովի խայտառակ գործարքը լուրջ վնաս հասցրեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման ջանքերին։ Սա ևս մի քայլ է Ադրբեջանի կողմից՝ ձախողելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

Չնայած Ադրբեջանի ապակառուցողական քայլերին, Հայաստանը կշարունակի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերը՝ բացառապես խաղաղ միջոցներով՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա»:

Ելույթից հետո նախարար Նալբանդյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Սեպտեմբերի 25-ին Էդվարդ Նալբանդյանն Լոս-Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունում հանդիպում ունեցավ ԱՄՆ արևմտյան ափի հայկական կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց հանգամանալից ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, Հայաստան-Սփյուռք համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ իրականացվող քայլերը, Հայաստանում իրագործվող բարեփոխումները, ինչպես նաև պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին
Ամենադիտված