Իլհամ Ալիևը այցելել է Կուբաթլուի շրջան
Արցախ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր առաջին տիկին, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ուղեկցությամբ ժամանել է Կուբաթլուի շրջան։
APA գործակալության փոխանցմամբ՝ այցի ընթացքում Ադրբեջանի ղեկավարը մասնակցել է սահմանապահ զորքերի նոր զորամասի բացման, ինչպես նաև շրջկենտրոն Կուբաթլուն Իշխանաձոր գյուղին կապող նոր ճանապարհի կառուցման մեկնարկի արարողություններին։
44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը Կուբաթլուն գրավել էին ուղիղի մեկ տարի առաջ՝ 2020-ի հոկտեմբերի 25-ին։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել