Կանադան դուրս եկավ «Կիոտոյի համաձայնագրից»
Աշխարհ
Կանադայի բնապահպանության նախարար Փիթեր Քենթը հայտարարել է «Կիոտոյի համաձայնագրից» իր երկրի դուրս գալու մասին։
Քենթը հայտարարել է, որ այդ համաձայնագիրը չի բխում Կանադայի շահերից, քանի որ ստիպված է մեծ տուգանքներ վճարել ածխածնի արտանետումների համար։ Նրա խոսքերով՝ Կանադան չի շարժվում ստորագրված արձանագրություններին համապատասխան։
«Կիոտոյի արձանագրությունները Կանադայի համար անցյալում են», – ասել է նախարարը։ Հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ այս ամիս «Կիոտոյի համաձայնագիրը» ստորագրած երկրների ներկայացուցիչները հավաքվել էին Հարավաֆրիկյան հանրապետությունում՝ «Կիոտոյի արձանագրությունների» արդունավետությունը (էկոլոգիական խնդիրների դեմ պայքարի առումով) և դրա ժամկետները քննարկելու համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ