Աֆղանստանում սպանվել են ՆԱՏՕ-ի զինծառայողները
Աշխարհ
Աֆղանստանի հարավում սպանվել է ՆԱՏՕ-ի երկու զինծառայող. այսօր հայտնում է միջազգային ուժերի հրամանատարությունը:
Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ զինվորները զոհվել են գրոհայինների հարձակման արդյունքում: Զոհվածների քաղաքացիությունը նույնպես չի հաղորդվում: Աֆղանստանի հարավային նահանգներում հիմմնականում տեղակայված են ամերիկյան, բրիտանական և կանադական զինվորականներ:
Այս տարվա ընթացքում Աֆղանստանում սպանվել է ՆԱՏՕ-ի 340 զինծառայող, որից 259-ը՝ ամերիկացի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ