Թովմաս Շահվերդյանը նշանակվել է Աշտարակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար
ՀայաստանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 26-ին, որոշում է ստորագրել Աշտարակի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի մասին: Որոշման մեջ ասվում է.
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Թովմաս Շահվերդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:
Նշենք, որ Շահվերդյանը համայնքի գործող ղեկավարն էր, որն այժմ ԺՊ է նշանակվել՝ պաշտոնավարման ժամկետի սպառման կապակցությամբ: Աշտարակում ևս, ի թիվս այլ համայնքների, առաջիկայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ:
Թովմաս Շահվերդյանը ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետ է 2016 թվականի սեպտեմբերի 18-ից: