Երթ Եռաբլուրում. հարգեցին Գուրգեն Մարգարյանի հիշատակը (տեսանյութ)
Հայաստան
Այսօր հայ սպա Գուրգեն Մարգարյանը կդառնար 34 տարեկան։ Նրա ծննդյան առթիվ Եռաբլուրում երթ էր կազմակերպվել, որին ներկա էին Հայաստանի մի շարք երիտասարդական կազմակերպություններ, այդ թվում՝ «Գուրգեն Մարգարյան» հիմնադրամը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ազգային սկաուտական շարժումը, հասարակական կազմակերպություններ, ուսանողական խորհուրդներ, կուսակցությունների երիտթևեր, քաղաքական գործիչներ և պարզապես քաղաքացիներ, ովքեր եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու՝ ի հիշատակ դաժանաբար սպանված հայ սպայի։
Երթից անմասն չէին մնացել նաև Գուրգեն Մարգարյանի անունը կրող դպրոցի սաները, ովքեր երթին եկել էին տարբեր մակագրություններ ունեցող պաստառներով «Ստել՝ նշանակում է դադարել մարդ լինելուց», «Ոճրագործ», «Ո՞ւր է արդարությունը»։ Միջոցառման ավարտին երթի մասնակիցները ծաղիկներ դրեցին հայ սպայի շիրիմին և լռությամբ հարգեցին նրա հիշատակը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի