Էրդողանը հրաժարվել է 10 դեսպաններին արտաքսելու մտադրությունից
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է արևմտյան մի շարք երկրների դեսպաններին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մտադրությունից։ «Դիվանագիտական առաքելությունների ղեկավարները նահանջել են և ավելի զգույշ կլինեն իրենց հայտարարություններում»,֊ Անկարայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ դեսպանների նախկին հայտարարություններն ուղղված են եղել «Թուրքիայի և նրա ինքնիշխանության դեմ» և վստահեցրել է, որ Անկարայի ծրագրերը չեն ներառում ճգնաժամի հրահրումը։
Նույն օրը ավելի վաղ արևմտյան տասը պետությունների դեսպանատները Twitter-ում տարածել էին հայտարարություն, որում նշում էին, որ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ իրենք մտադիր չեն միջամտել Թուրքիայի ներքին գործերին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)