Եղիա Ներսեսյան. Ասուլիսի ժամանակ մեզ ոչ մի առաջարկ չի եղել
Հասարակություն
Բնապահպանների կողմից օրեր առաջ համացանցում հայտնվել էր մի սկանդալային տեսանյութ, որում երևում էր «Խոսրովի անտառ» արգելոցում իրականացված բեզոարյան այծի, նապաստակի և արջի որսը: Երեկվանից բնապահպանության նախարարությունից խումբ է ուղարկվել «Խոսրովի անտառ» արգելոց՝ դեպքը բացահայտելու համար:
Lurer.com-ը Բնապահպանության նախարարության լրատվության բաժնից փորձեց ճշտել, թե որ փուլում են գտնվում որոնողական աշխատանքները, ինչին ի պատասխան մեզ ասացին, որ տեղում իրականացվում են աշխատանքները և այս պահին աշխատանքներին են միացել ոստիկանության աշխատակիցները: Նշվեց, որ հայտնաբերվել են նապաստակի մազմզուկները և հիմա շարունակվում է տեսանյութում առկա մյուս կենդանիների փնտրտուքը:
Մեր այն հարցին, թե աշխատանքներին օգնելու համար ինչու չեն դիմում տեսանյութի հեղինակներին, տրվեց հետևյալ պատասխանը.
«Ասուլիսի ժամանակ Բնապահպանության նախարարության աշխատակիցը դիմեց ակտիվիստներին՝ Մարիամ Սուխուդյանին և Եղիա Ներսեսյանին, խնդրելով, որ իրենք մեզ օգնեն տեղում գտնելու ու մյուս հարցերը պարզաբանելու համար, սակայն իրենք ուղղակի հրաժարվեցին: Այսօր ես նորից դիմել եմ Մերի Խաչատրյանին, սակայն նա ասաց, որ ինքը տեղում չի եղել, եղել են Եղյան ու Մարիամը ու իրենց կդիմի: Եղյան ասել էր, որ իրեն այսօր հարմար չէ»:
Մենք զրուցեցինք նաև բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի հետ, ով հերքեց այն փաստը, որ ասուլիսի ժամանակ իրենց խնդրել են օգնել որոնողական աշխատանքներին:
Մերի Խաչատրյանը հաստատեց, որ իրեն զանգահարել են Բնապահպանության նախարարությունից, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզական վարչությունից ու ասել, որ ցանկանում են, որ տեսանյութի հեղինակները գնան ու ցույց տան տեղանքը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը