Մինչ տղան սպասում էր փոխպատվաստմանը, սիրտն ապաքինվեց
Աշխարհ
23-ամյա Մայքլ Քրոուն հիվանդանոցում էր հայտնվել սրտամկանի բորբոքման ախտանիշներով և անհպաղ սրտի փոխպատվաստման կարիք ուներ, գրում է MIGnews-ը։ Բայց մինչ նա սպասում էր փոխպատվաստմանը՝ սիրտն ինքնուրույն բուժվեց։ Մինչդեռ հիվանդության պատճառով տղայի սիրտը գրեթե դադարել էր գործել։
Բժիշկներն արդեն որոշել էին կատարել փոխպատվաստումը և Մայքլին միացրել էին արյան մաքրման սարքավորումներին, որպեսզի սիրտը և թոքերը պահեին աշխատանքային վիճակում։ Սակայն երբ արդեն դոնորը գտնվել էր, տղայի մոտ արյան վարակում էին հայտնաբերել և փոխպատվաստումը հետաձգվել էր։
Դրանից քիչ անց, բժիշկները նկատել էին, որ տղայի ճնշումը բարձրանում է։ Պարզվել է, որ տղայի սիրտը սկսել է ինքն իրեն վերականգնվել։ Մի քանի օր անց սիրտն ամբողջությամբ ապաքինվել է և սկսել ինքնուրույն աշխատել։ Այդ հրաշալի բուժումից հետո տղային դուրս են գրել։ Բժիշկները համոզված են, որ դա բնատուր հրաշք է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ