«Էլենէքսը» շրջակա միջավայրին հասցրել է 6.3 մլն ՀՀ դրամի չափով վնաս. ԲԸՏՄ
ՏնտեսությունԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ի «Աղստև-1» ՓՀԷԿ-ում իրականացրել են պլանային ստուգում ու հայտնաբերել, որ ընկերությունը չի կատարել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները, իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված քանակից 3.141.369խմ. ավելի ջրառ։
Սահմանված կարգով չի իրականացրել առաջացող բոլոր վտանգավոր թափոնների անձնագրավորում, ինչպես նաև՝ համաձայնեցում լիազորված մարմնի հետ։
Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 6.282.739 ՀՀ դրամ։