Ադրբեջանական տնտեսագիտական համալսարանում հայոց լեզու կդասավանդվի
ԱդրբեջանԱդրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում սկսվել է հայոց լեզվի ուսուցումը, հայտնում է AzerTAc-ը, գրում է Haqqin.az-ը։
Դասընթացները վարում է Հայաստանի տնտեսական հետազոտությունների կենտրոնը։ Նպատակն է հնարավորություն ընձեռել հետազոտողներին կանոնավոր կերպով հետևել հայկական մամուլին, հայերեն աղբյուրներից ավելի ամբողջական տեղեկատվություն ստանալ երկրի ներկայիս և ապագա տնտեսական իրավիճակի մասին, կատարել հետազոտություններ այս լեզվով էլեկտրոնային ռեսուրսների միջոցով, ինչպես նաև պատրաստել վերլուծական նյութեր, պատրաստել գիտական հոդվածներ և տեղեկացնել համաշխարհային հանրությանը, գրում է Haqqin.az-ը։