Թիմբերլեյքի նախահարսանեկան խրախճանքները
Աշխարհ
Փոփ երգիչ Ջաստին Թիմբերլեյքը հարսանիքի նախօրեին կազմակերպել է տղաների հավաքույթ։ Մի լավ ուրախանալու նպատակով՝ արտիստն իր մոտ ընկերների հետ մեկնել է Լաս Վեգաս, վկաներն հավաստիացնում են, որ տղաների հավաքույթը ստացվել է, հայտնում է news.guru.ua-ն։
Թիմբերլեյքն ավելի քան 20 հյուրերի ուղեկցությամբ այցելել է մի քանի գիշերային ակումբներ։ Ի դեպ, Ջասթինը այդքանով չի բավարարվել և հաջորդ օրը՝ ընկերների ուղեկցությամբ մեկնել է Մեքսիկայի քաղաքներից մեկը, որպեսզի շարունակի վայելել հանգիստը։
Հիշեցնենք, որ մոտ ժամանակներս կկայանա Թիմբերլեյքի և «Մարգարե» ֆիլմի աստղ՝ դերասանուհի Ջեսիկա Բիլի պսակադրության արարողությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ