Կրեատիվ ճապանացիների նոր գյուտը
Գիտություն և Մշակույթ
Որքան էլ զավեշտալի է, սակայն չապոնիացի «կրեատիվ» ինժեներները մշակել են հատուկ «էլեկտրոնային պոչեր» մարդկանց համար: Մտահղացումը թույլ կտա շրջապատին տեսնել պոչի տիրոջ իրական հոգեվիճակը:
Ինժեներները նշում են, որ երբ մարդը հանգիստ է, պոչը անշարժ վիճակում է գտնվում, իսկ այն երբ նա լարված է, նյարդայնացած կամ հուզված՝ պոչը սկսում է ակտիվ շարժվել մի կողմից մյուսը:
Գյուտարարությունը հաշվում է մարդու ուղեղի ակտիվությունը և սրտի զարկերը, վերլուծում և ըստ այդմ՝ որոշում իր տիրոջ տրամադրությունը և Bluetooth տեխնոլոգիաների միջոցով ազդակներ ուղարկում արհեստական պոչին: «Էլեկտրոնային պոչերը» վաճառքի կհանվեն մինչև այս տարվա վերջ:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի