ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթ վարչական շրջանում 13 խախտում է հայտնաբերել
Հայաստան
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ հոկտեմբերի 28-ին համատեղ վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից, դիտարկվել է Շենգավիթով ուղևորափոխադրում կատարող հանրային տրանսպորտում COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Ուսումնասիրվել է 103 տրանսպորտային միջոց։
Ըստ աղբյուրի՝ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները հայտնաբերել են 13 խախտում։ Վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից հայտնում են, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)