Նաստյան բարկացած է դեղին մամուլի պատճառով
Աշխարհ
Երգչուհի Նաստյա Կամենսկիխին այնքան են հոգնեցրել բամբասանքները, իբր նա հղի է, որ երգչուհին որոշել է վերջնականապես վերջակետ դնել այդ խոսակցություններին։
«Դեղին մամուլի թերթի ցուցակում ես առաջինն եմ, և նրանք հնարում ու գրում են իմ մասին ինչ ցանկանում են։ Ես հղի չեմ»,- իր էջում բարկացած գրել է երգչուհին։
Ի պատասխան նրա՝ ընկերները հիշեցրել են, որ Նաստյայի հղիության մասին առաջին անգամ ակնարկել է իր զուգերգերի զուգընկեր Պատապը։ Նա հայտնել էր, որ գերմանացիներին շուտով կներկայացնի իր ընկերուհուն։ Նաստյան դա ևս հերքել է. «Դեռ վաղ է»։ Երգչուհին նաև հավելել է. ««Պո և նա» խմբին պետք չէ լուրջ վերաբերվել։ Հերիք է հետաքրքրվեք՝ ով, որտեղ, ինչ։ Եկեք միասին վայելենք այն ստեղծագործական և լավ տրամադրությունը, որը մենք փորձում ենք փոխանցել մեր երգերի միջոցով՝ համերգների ընթացքում»։ Այս մասին տեղեկացնում է glamurchik.tochka.net–ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ