Արցախի ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնում նշել են Թուրքիայի Հանրապետության օրը
Արցախ
«Հոկտեմբերի 29-ին՝ Թուրքիայի Հանրապետության օրվա կապակցությամբ, Արցախի թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնում Ադրբեջանի և Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն», - այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը` ներկայացնելով լուսանկարներ:
Հիշեցնենք, որ Ակնայում (Աղդամ) բացվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոն, որտեղից երկու երկրների զինվորականները հետևում են Արցախում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս մյուս պայմանավորվածությունների կատարմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)