Հունգարիան փորձում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ
Արտաքին Քաղաքական
Սեպտեմբերի 24-ին Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ին դիվնագիտական նոտա է հղել, այդ մասին տեղեկանում ենք Հունգարիայի կառավարության պաշտոնական կայքից։
Ըստ այդ փաստաթղթի՝ Հունգարիան շահագրգռված է վերականգնել դիվանագիտական հարաբերությունների միակողմանի դադարեցումը։
Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը իր ողջույնն է հղում ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։ Հունգարիայի ԱԳՆ-ն Հունգարիայի կառավարության շահագրգռվածությունն է հայտում առանց նախապայմանների դադարեցնել Հայաստանի Հանրապետության կողմից դիվանագիտական հարաբերությունների միակողմանի կասեցումը։ Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը օգտվում է սույն առիթից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության հանդեպ վերահաստատելով իր մեծագույն հարգանքը։
Հենց այսպիսին է հունգարական կողմի պատասխանը օգոստոսի 31-ին Հայաստանի Հանրապետության ծանուցմանը Հունգարիայի հետ դիվանագիտական կապերը կասեցնելու մասին։ Հիշեցնենք, որ Հայաստանը Հունգարիայի հետ այս տարվա օգոստոսի 31-ին խզեց դիվանագիտական հարաբերությունները։ Պատճառը հունգարական կողմի միջոցով Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն է։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում