Արցախի նախագահը պարգևներ է հանձնել մի խումբ փրկարարների
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին այցելել է ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և մասնակցել համակարգի աշխատողի մասնագիտական օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Երկրի ղեկավարը նախ ծաղիկներ է խոնարհել Արցախյան պատերազմներում ԱԻՊԾ զոհված աշխատակիցների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի պատվանդանին, ապա օրվա առթիվ պետական և դրամական պարգևներ հանձնել համակարգի մի խումբ ծառայողների։ Նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել ԱԻՊԾ գործունեությունն ինչպես խաղաղ, այնպես էլ Արցախի դեմ սանձազերծված վերջին պատերազմի և, հատկապես, հետպատերազմյան ժամանակաշրջանում, մասնավորապես՝ Արցախի օկուպացված տարածքներում զոհված հայ զինծառայողների անճյունների որոնման անգնահատելի աշխատանքում:
Հանրապետության նախագահին ուղեկցում էր ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)