Հայաստանն այն ուղղություններից է, ուր ռուսները գնալու են լոքդաունի ընթացքում. Forbes Life
Հայկական ՄամուլՌուսաստանում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը ընկած շաբաթը հայտարարվել է ոչ աշխատանքային։ Սա, չնայած իշխանությունների՝ տանը մնալու խնդրանքին, առաջացրել է ավիատոմսերի պահանջարկի աճ ինչպես հենց երկրի տարածքում, այնպես էլ դեպի արտերկիր. ռուսները պատրաստվում են ճանապարհորդել՝ չնայած բժիշկների բողոքներին և սահմանափակումներին:
Forbes Life-ը պատմել է ամենատարծված ուղղությունների, այդ թվում՝ Հայաստանի մասին։
tutu.ru հարցումների համաձայն, արտերկիր ուղղությունների թվում առաջատար են Ուզբեկստանը, Հայաստանը, Թուրքիան, Ղրղզստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Բելառուսը, Կիպրոսը, Ղազախստանը և Եգիպտոսը։ Tutu.ru-ի փորձագետները դա կապում են մերձավոր արտերկրի անփոփոխ ժողովրդականության հետ. շատերը, օգտվելով երկարատև «արձակուրդից», որոշել են գնալ տուն կամ այցելել հարազատներին։
Ինչպես նշում է Forbes-ը, Երևանում արժե գնալ Մատենադարան հին ձեռագրերի ինստիտուտ, տեսնել Հանրապետության հրապարակն իր մոնումենտալ ճարտարապետությամբ և փորձել ավանդական խոհանոցը։ Ուշագրավ են նաև Հայաստանի հնագույն վանքերը, որոնցից ամենահայտնիներն են Գառնին և Գեղարդը։
Հիշեցնենք, որ Հայաստանում դիմակների ռեժիմը պահպանվում է, սակայն բաց են թանգարանները, թատրոնները և հասարակական սննդի օբյեկտները։