Թուրքիայի ատոմակայաններից մեկում պայթյուն է որոտացել
Թուրքիա
Թուրքիայի հարավում գտնվող Մերսինում կառուցվող «Աքքույու» ատոմակայանում միջադեպ է գրանցվել, հայտնում է Cumhuriyet թերթը։
«Մերսինում թուրքական ատոմակայանի կառուցումը աղետ է դարձել Թուրքիայի և Մերսինի համար»,- միջադեպի առնչությամբ ասել է Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդահանրապետական կուսակցության հանձնաժողովի անդամ Ալի Մահիր Բաշարիրը։
Էլեկտրական տրանսֆորմատորի պայթյունից հետո փոքր հրդեհ է բռնկվել և խուճապ առաջացրել աշխատողների և տարածքում գտնվող մարդկանց շրջանում։
«Հիմա տրանսֆորմատորում հրդեհ է։ Ինչպես նախկինում ասել եմ, այս ատոմակայանով պայթուցիկ նյութ են դնում Մերսինում՝ Միջերկրական ծովի տակ»,- ասել է պատգամավորը։
Նա նաև նշել է, որ թուրքերը ատոմակայանը կառուցում են ռուսների հետ համագործակցությամբ, մինչդեռ դեռ չեն որոշել, թե ինչ անել միջուկային թափոնների հետ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)