Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Աշխարհի ամենահուսալի բանկերը՝ ըստ Global Finance-ի

Աշխարհ

Բանկային համակարգի ներկա անորոշ պայմաններում միշտ էլ հարց է ծագում՝ ու՞մ կարելի է վստահել մեր ֆինանսական միջոցները, իսկ ում՝ ոչ:

Եվրոպական ընկերությունների հաշիվներից գումարների արտահոսքի դինամիկան ցույց է տալիս, թե ինչ վերաբերմունք է բնակչությունը ցուցաբերում բանկերի նկատմամբ: Իրենց գումարները կորցնելու վախով պայմանավորված՝ մարդիկ բանկերից դուրս են բերում իրենց՝ տարիներով խնայած գումարները, նույնիսկ չմտածելով՝ հուսալի՞ են, թե՞ ոչ: Global Finance պարբերականը վերլուծության է ենթարկել 500 բանկային սեկտոր ամբողջ աշխարհում՝ հաշվի առնելով Moody’s, Standard & Poor’s և Fitch վարկանշային գործակալությունների տվյալները, ակտիվների ընդհանուր քանակը և այլ ցուցանիշներ: Տվյալ վերլուծությունով հայտնի պարբերականը նպատակ ուներ պարզելու՝ որ ֆինանսական կառույցին կարելի է վստահել, իսկ որին՝ ոչ:

Ստորև ներկայացնում ենք աշխարհի ամենահուսալի բանկերի թոփ 19-ը.

1. Shizuoka Bank (Ճապոնիա)

Արդեն երեք տարի է ճապոնական Shizuoka Bank-ը համարվում է արևմուտքի երկրների բանկային համակարգում ամենահուսալի բանկը: Նախորդ տարվա արդյունքներով՝ Shizuoka-ի մաքուր շահույթը կազմել է $473 մլն, իսկ հասույթը՝ $2.6 մլրդ: Ճապոնական բանկի ակտիվները նախորդ տարվա արդյունքներով կազմել են $123 մլրդ: Կազմակերպությունը գրասենյակներ ունի ԱՄՆ-ում (Նյու Յորք, Լոս-Անջելես), Եվրոպայում (Բրյուսել), Հոնգկոնգում, Շանհայում և Սինգապուրում: Բանկի կապիտալի համարժեքության գործակիցը 15.9% է:

2. Bank of Taiwan (Թայվան)

Bank of Taiwan-ը համարվում է կղզի պետությունների միակ ներկայացուցիչը՝ ըստ 2012թ.-ի վարկանիշի: 2011թ.-ի ավարտին բանկը ուներ $131 մլրդ ակտիվ, բանկային դեպոզիտները կազմում էին ընդհանուր բալանսի 11.5%-ը, իսկ պարտավորությունները՝ 10.1%-ը: Tier 1 capital ratio-ի ցուցանիշը գնահատվում է 10.5%:

3. BancoEstado (Չիլի)

Չիլիի բանկերը 50 Global Finance-ի ցանկում ընդհանուր առմամբ երկու դիրք են զբաղեցնում: Բացի BancoEstado-ից գործում է նաև Banco de Chile-ն: Իհարկե, BancoEstado-ն լատինամերիկյան պետության միակ բանկն է, որը պատկանում է պետությանը: Նրա ակտիվները գնահատվում են $40 մլրդ, իսկ երկրի վարկային շուկայում ունի 14% բաժնեմաս:

4. Samba Financial Group (Սաուդյան Արաբիա)

Global Finance-ի ցանկում Samba-ն համարվում է Սաուդյան Արաբիայի միակ ներկայացուցիչը: Նրա բաժնետոմսերը շրջանառվում են Սաուդյան Արաբիայի ֆոնդային բորսայում, իսկ կապիտալացվածությամբ ամենամեծն է իր երկրում: Samban գործառնություններ է իրականացնում նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, Պակիստանում և Քաթարում: Անցյալ տարվա վերջին Samba-ի ակտիվները կազմել են $51.3 մլրդ, իսկ մաքուր շահույթը՝ $1.1 մլրդ:

5. Qatar National Bank (Քաթար)

Մերձավոր Արևելքի մյուս հուսալի բանկը Qatar National Bank-ն է, որը միջազգային վարկանշային ցանկում իր երկրի միակ ներկայացուցիչն է: Բանկի ակտիվները կազմում են $85.4 մլրդ, որի շնորհիվ Qatar National Bank-ը համարվում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ամենահզոր բանկը:

6. National Bank of Kuwait (Քուվեյթ)

National Bank of Kuwait-ը միայն իր երկրի ներսում ունի 70 մասնաճյուղ, իսկ երկրից դուրս՝ 14 մասնաճյուղ: 2011թ.-ի արդյունքներով բանկի մաքուր շահույթը կազմել է $1.09 մլրդ, իսկ ակտիվները՝ մոտ $49 մլրդ:

7. Pohjola Bank (Ֆինլանդիա)

Եվրոպական ֆինանսկան ընկերությունների մեջ ամենահուսալին համարվում է ֆինլանդական Pohjola Bank-ը: Բանկն իր երկրում ունի 580 մասնաճյուղ և 200 անկախ գործակալներ, որոնց տրամադրվում են տարբեր տեսակի ծառայություններ: Pohjola Bank-ի հաճախորդներից 3.7 մլն-ը ֆիզիկական անձինք են, իսկ ընկերությունների թիվը հասնում է 420,000-ի:

8. National Bank of Abu Dhabi (Արաբական Միացյալ Էմիրություններ)

Ըստ Global Finance-ի՝ Էմիրություններում մեծությամբ երկրորդ բանկը՝ National Bank of Abu Dhabi-ն, համարվում է ամենահուսալին: 2012թ.-ի հունիսի տվյալներով՝ բանկի ընդհանուր կապիտալը գնահատվել է $73.5 մլրդ, իսկ Tier 1 capital ratio-ն կազմել է 16.3%: Երկրի կառավարությունը տնօրինում է բանկի կապիտալի 70%-ը:

9. Bank of New York Mellon (ԱՄՆ)

Վերոնշյալ ցանկում Bank of New York Mellon-ը գրավում է 29-րդ տեղը: BNY Mellon բանկը ԱՄՆ-ում ակտիվների մեծությամբ 7-րդ տեղն է զբաղեցնում: Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ բանկի ակտիվները գնահատվել են $229.7 մլրդ:

10. China Development Bank (Չինաստան)

Այս բանկը կես տարվա ընթացքում կարողացել է Global Finance-ի ցանկում 10 տողով առաջ գալ՝ զբաղեցնելով 28-րդ տեղը: Ավելի ներքև՝ 30-րդ տեղում է Agricultural Development Bank of China-ն: China Development Bank-ն ամբողջովին գտնվում է պետության վերահսկողության տակ: Բանկի կողմից թողարկված բոլոր բաժնետոմսերն ու պարտատոմսերը երաշխավորվում են պետության կողմից: Բանկի ակտիվները գնահատվում են $986 մլրդ, իսկ կրեդիտները՝ մոտ $875 մլրդ:

11. Nordea Bank (Շվեդիա)

Վերոնշյալ ցանկում Nordea Bank-ը զբաղեցնում է 24-րդ տեղը: Այն ամենամեծ բանկային խումբն է Սկանդինավիայում և առաջնայինը Արևելյան Եվրոպայում: Ամբողջ աշխարհում Nordea Bank-ն ունի ավելի քան 11 մլն հաճախորդ, 1,400 մասնաճյուղ, իսկ կապիտալի 13.5%-ը պատկանում է Շվեդիային: Բանկի ընդհանուր ակտիվները գնահատվում են 694 մլրդ եվրո, իսկ core Tier 1 capital ratio-ն կազմում է 11.6%:

12. HSBC (Մեծ Բրիտանիա)

Վարկանիշային աղյուսակում HSBC բանկը զբաղեցնում է 23-րդ տեղը՝ համարվելով Միացյալ Թագավորության ամենամեծ բանկային համակարգը: HSBC-ն ունի մոտ 6,900 մասնաճյուղ՝ սփռված ամբողջ աշխարհով, և մոտավորապես 60 մլն հաճախորդ: Բանկի բաժնետոմսերը շրջանառվում են նյույորքյան և Լոնդոնյան ֆոնդային բորսաներում, իսկ core Tier 1 capital ratio ցուցանիշը կազմում է 11.3%:

13. Kiwibank (Նոր Զելանդիա)

Երկրագնդի մյուս ծայրում է Նոր Զելանդական Kiwibank-ը: Այն հիմնվել է 2002թ.-ին և մինչև օրս կարողացել է զբաղեցնել երկրի շուկայի 3.7%-ը, իսկ բանկի հաճախորդների թիվը կազմում է մոտ 800,000:

14. National Australia Bank (Ավստրալիա)

Ավստրալական National Australia Bank Limited-ը զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 18-րդ տեղը և համարվում է Ավստրալիայի ամենախոշոր բանկերից մեկը, որոնք ներկայացվել են Global Finance-ի ցանկում: Երկրի ներսում բանկի ակտիվները կազմում են $510 մլրդ: Իր բիզնես գործունեությունը բանկն իրականացնում է նաև Նոր Զելանդիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Բանկի Tier 1 capital ratio-ն կազմում է 10.2%:

15. DBS Bank (Սինգապուր)

Այս բանկը կարողացել է դառնալ ասիական երկրների բանկերի մեջ ամենահուսալին: Նշենք նաև, որ արդեն երրորդ տարին է, ինչ DBS Bank-ը գլխավորում է ասիական բանկերի ցանկը: Բանկն աշխատում է տարածաշրջանի 15 շուկաներում և ունի 50 մասնաճյուղ աշխարհի 50 քաղաքներում: DBS Bank-ի ակտիվները կազմում են մոտ $269.6 մլրդ.:

16. Banque et Caisse d’Epargne de l’Etat (Լյուքսեմբուրգ)

Լյուքսեմբուրգյան բանկը զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 9-րդ հորիզոնականը: Բանկը լիովին գտնվում է Լյուքսեմբուրգի կառավարության վերահսկողության ներքո և մատուցում է ամենատարբեր բանկային ծառայություններ: Բանկի ակտիվները կազմում են 39.7 մլրդ եվրո, իսկ Tier 1 capital ratio-ն կազմում է 14.4%:

17. Zürcher Kantonalbank (Շվեյցարիա)

Շվեյցարական բանկը ամենահուսալի ֆինանսական կազմակերպությունների ցանկում գրավում է երրորդ տեղը և շվեյցարական միակ բանկն է, որը ներկայացվել է Global Finance-ի ցանկում:

18. Caisse des Dépôts et Consignations (Ֆրանսիա)

Caisse des Dépôts et Consignations բանկը զբաղեցնում է վարկանշային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: Չնայած այս բանկը չի համարվում Ֆրանսիայի ամենահզոր բանկերից մեկը՝ ֆրանսիական մնացած բանկերն ավելի վատ գնահատական են ստացել: Նրա ակտիվները գնահատվում են 262.2 մլրդ եվրո:

19. KfW (Գերմանիա)

Գերմանական KfW բանկը համարվել է աշխարհի ամենահուսալի բանկը՝ առաջ անցնելով բոլոր գերմանական բանկերից: Բանկի կապիտալում մասնակցություն են ունեցել դաշնային կառավարությունը և Գերմանիայի տարածքի դաշնային կառավարությունները: Բանկի բոլոր պարտատոմսերը երաշխավորվում են Գերմանական կառավարության կողմից: KfW բանկի ակտիվները գնահատվում են 516.5 մլրդ եվրո, իսկ core Tier 1 capital ratio-ն կազմում է 17.3%: Moody’s, S&P և Fitch գործակալությունները գերմանական KfW բանկի վարկանիշը գնահատել են «AAA» մակարդակով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված