Սերիալի գլխավոր հերոսուհուն էլ թաղեցին, սակայն կրքերը դեռ չեն հանդարտվում
Հասարակություն
Քննարկումների մեծ ալիք բարձրացրած «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանը արտահայտել է իր վերաբերմունքը՝ կնոջ հանդեպ բռնության և այս հարցում հեռուստատեսության դերի մասին։
Womennet.am-ին տված հարցազրույցում նա ասել է, որ եթե որևէ տղամարդ հասկանա, որ իր կնոջ սիրտը ուրիշին է պատկանում և հանգսիտ թողնի, որպեսզի նա գնա իր սիրած տղամարդու մոտ, ապա նա տղամարդ համարվել չի կարող։ Ուստի բնական է գլխավոր հերոսի արձագանքը, երբ նա իմանում է, որ կինը իրեն ստել է, քանի որ տղամարդուն չի կարելի հիմարացնել.«Իսկ երբ կինը ապտակ է ստանում, դա դեռ չի վկայում այն մասին, որ ընտանիքում բռնություն կա»,- ավելացրել է Դիանան։
Լրագրողի այն հարցին՝ արդյոք հնարավոր չէ ապահարզանի միջոցով ուղղակի լուծել դավաճանության խնդիրը, սցենարի հեղինակն ասել է, որ տղամարդու հետ կապված իր պատկերացումներն այլ են. «Ո՞նց, այսինքն՝ կասի ապրես, որ գնացել ես այդ քայլին, մենք երևի ամուսնալուծվենք»,- ասել է Դիանա Գրիգորյանը։ Այդուամենայնիվ, հավելելով, որ եթե ղեկավարությունը հայտարարի, թե սերիալ չեն նայում, ուստի դրա փոխարեն նկարահանվելու է գիտահանրամատչելի հաղորդում, ինքը միայն երջանիկ կլինի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը