Մարիամ Սուխուդյան. Հանք ունեմ, փայտամշակման արտադրամաս և դղյակ Խոսրովի արգելոցում
Հասարակություն
Քիչ առաջ Հարություն Մկրտչյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր.
«Ինձ մի բան շատ ա հետաքրքրում, որտեղից Մարիամ Սուխուդյանին բնակարան Թումանյան փողոցում։ Ըստ շրջանառվող լուրերի Սուոխուդյանը բնակարանը ձեռք է բերել Մաշտոցի այգու համար պայքարից հետո։ Ոմանք ասում են, որ նրան այդ բնակարանը նվիրել են, իսկ ոմանք ասում են թե նա գնել է այդ բնակարանը։ Մի մասն էլ ասում են ենքան գռանտա կպցրել, որ գնել ա բնակարանը։ Հիմա նվիրել; են, գռանտ ա կպցրել, ինչ ա արել դա չի հարցը, վերջին արդյունքում Մարիամ Սուխուդյանը բնակարան ունի Թումանյան փողոցում, որը մինչ այս չի ունեցել։ Բոլորս էլ լավ գիտենք, որ Հայաստանում միջին աշխատավարձով ապրող ոչ մի քաղաքացի մի քանի տարվա մեջ անգամ չի կարող 100 հազար դոլարանոց բնակարան ձեռք բերի, էլ ուր մնաց մի քանի ամսվա մեջ։ Հիմա խնդիրը գիտեք որնա , որ արա ես սրանց պայքարը պայթացնեմ, խի են սենց մեղմ ասած վադ բաներ անում, չի կարելի չէ։ Նենց կուսեմ որ մեկը պատտասխանի հարցիս, ու իմ ասածների մեջ ոչ թե թշնամանք տեսնի, այլ ռեալ հա, ռեալ աչոտ տա... թե չէ ձեր պայքարը մի օր կ****** արա ....»:
Lurer.com-ը այս մասին զրուցեց Մարիամ Սուխուդյանի հետ.
«Զարմանալի մարդիկ են, ինձ համար ուղղակի ծիծաղելի է, խոսում են մի բնակարանից, որի մասին տեղյակ չեմ կամ չեմ հիշում, իսկ, օրինակ, որ հանք ունեմ, փայտամշակման արտադրամաս, զբոսանավ ունեմ և դղյակ Խոսրովի արգելոցում (որտեղ և բնակվում եմ) չեն խոսում: Այդքան բնակարանների մեջ ես ո՞նց հիշեմ, ունե՞մ Թումանյան փողոցի վրա մի խղճուկ բնակարան, թե՞ ոչ:
Կարծում եմ՝ բոլորին էլ պարզ է, որ այդքանի մեջ ինձ այդ բնակարանը չի հետաքրքրում, կարող եմ նվիրել հենց նրան, ով գոնե հասցեն գիտի, քանի որ ես չեմ հիշում՝ որ մեկն է, այնքան շատ են»,- շրջանառվող տեղեկատվությանը այսպես հումորով վերաբերվեց Մարիամ Սուխուդյանը:
Առնվազն կասկածելի է, թե ինչու հենց այս պահին Հարություն Մկրտչյանին հայտնի դարձավ, որ Մարիամ Սուխուդյանը բնակարան ունի Թումանյան փողոցում ու որ այդ բնակարանը ձեռք է բերել Մաշտոցի պուրակի համար պայքարից հետո: Այս լուրերը սկսում են շրջանառության մեջ դրվել հենց այն ժամանակ, երբ Մարիամը և իր ընկերները սկանդալային բացահայտումներ են անում /Խոսրովի անտառ/ պետական արգելոցում տիրող իրավիճակի վերաբերյալ և երբ ընդգծվում է այն փաստը, որ Թեղուտի հանքի շահագործման դեմ պայքարը նոր թափ է հավաքում: Այս դեպքում առնվազն պարզ տրամաբանությունն անգամ բավարար է հասկանալու համար, որ այս Facebook-յան գրառումը առնվազն քաղաքացիների ուշադրությունը Խոսրովի դեպքերից շեղելու ու օրեցօր ուժեղացող բնապահպանական ու քաղաքացիական շարժումների վրա ցեխ շպրտելու հարմար միջոց է:
Սևակ Մամյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը