ԱԻՆ պատանի փրկարարները Բելառուսում
Հասարակություն
Այս տարի սեպտեմբերի 17-23-ը Բելառուսի ազգային մանկական կրթական-առողջապահական «Զուբրյոնոկ» կենտրոնում անցկացվեց պատանի հրշեջ-փրկարարների միջազգային 10-րդ հոբելյանական հավաքը: Հավաքին մասնակցում էին թիմեր՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելարուսիայից, Ադրբեջանից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Սերբիայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Կորեայից, Բուլղարիայից: Առաջին անգամ հավաքին մասնակցեցին նաև թիմեր Հայաստանից և Ղազախստանից: ՀՀ ԱԻՆ փրկարարների պատանեկան թիմում ընդգրկված էին 12-16 տարեկան 7 երեխա՝ 2 աղջիկ և 5 տղա:
Մանկապատանեկան հավաքի հիմնական նպատակն էր օգնել պատանիներին ձեռք բերելու արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններ և խթանել համագործակցությունը տարբեր երկրների պատանի փրկարարների միջև:
Հավաքի ընթացքում թիմերը մասնակցեցին մրցութային մարզական և մշակութային տարբեր միջոցառումների: Առաջին փուլում բոլոր պետությունների ներկայացուցիչները հանդես եկան ցուցադրական համարներով' ներկայացնելով իրենց երկիրը, մշակույթը, արտակարգ իրավիճակների համակարգը, երկրում գործող երիտասարդ փրկարարների շարժումը: Երկրորդ փուլում պատրաստվեցին պատի թերթեր՝ նվիրված արտակարգ իրավիճակներում վարքականոններին, որտեղ նաև երեխաների տեսանկյունից, երեխաների աչքերով ներկայացվեցին աղետներին դիմակայելու ուղիները: Հայկական պատանի հրշեջ-փրկարարների թիմը ստացավ մրցանակներ «Տասնամյակի դեբյուտ» և «Լավագույն թերթ» անվանակարգերում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը