Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների» Հաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ Փաշինյան Ադրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ Փաշինյան Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿ Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. Փաշինյան Ադրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ Փաշինյան Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասին Փաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծել 

Միջին մասնագիտական կրթությունն ավելի գրավիչ է դարձել

Հասարակություն

Ավելի քան վեց տարի է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մասնագիտական կրթության և ուսուցման /ՄԿՈւ/ ծրագիրն իրականացնում են համապարփակ նախաձեռնություն՝ ուղղված Հայաստանի նախնական և միջին մասնագիտական ոլորտի ընթացիկ բարեփոխումներին: Այսօր ներկայացվել են նշված ծրագրի երկու տարվա աշխատանքի արդյունքները, այն է՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից մշակված և տպագրված մասնագիտական 12 ձեռնարկների շնորհանդեսը, որին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:

«Խոստովանենք, որ նախնական և միջին մասնագիտական կրթությունը երկար տարիներ հանրակրթության և բարձրագույն կրթության կողքին դիտվել է որպես խորթ զավակ: Բայց վերջին տարիներին նախարարության որդեգրած քաղաքականության և բազմաթիվ միջազգային գործընկերների ներգրավվածության շնորհիվ մենք կարողացել ենք արձանագրել շոշափելի փոփոխություններ: Մասնավորապես, բարեփոխումների շնորհիվ մի քանի տասնյակ հաստատություններում իրականացվել են համապատասխան վերազինումներ և վերանորոգումներ, վերապատրաստվել են հազարավոր մասնագետներ, վերանայվել են տասնյակ կրթական ծրագրեր: Միաժամանակ նշեմ, որ նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթական ուսումնական նյութերի ստեղծան գործին. այսօրվա աշխատանքի ներկայացումը մեր հերթական, բայց ոչ վերջին հաջողությունն է: Դեռ ուսումնական բովանդակության, կրթական ծրագրերի, նյութերի ստեղծման և մի շարք այլ չլուծված խնդիրներ ունենք»,-բացման խոսքում նշել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ այն հանգամանքի շնորհիվ, որ ՀՀ կառավարության որոշմամբ վերացվել են ընդունելության քննությունները, պետական պատվերն ավելացել է հիսուն տոկոսով, լավագույն միջազգային փորձն է ներդրվել Հայաստանում, միջին մասնագիտական կրթության ոլորտն ավելի գրավիչ է դարձել երիտասարդների համար: Նախարարը նաև տեղեկացրել է, որ այս տարի մոտ ութուկես հազար երիտասարդ է ընդունվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: Մոտակա տարիներին ևս, ըստ Արմեն Աշոտյանի, ՀՀ կառավարության կողմից նշված բնագավառը դիտարկվելու է որպես գերակա ոլորտ: «Ոլորտը նորից սկսել է շնչել: Ոլորտը հույսեր է տալիս, որ դառնալու է Հայաստանի տնտեսական, կրթական մրցունակության, աշխատաշուկա-կրթություն կապն ամրապնդող առաջատարներից մեկը: Հուսով եմ, որ հետագայում նման նյութեր լույս կընծայվեն ոչ միայն նախանշված մասնագիտությունների, այլև ՀՀ-ում գրանցված բոլոր մասնագիտությունների համար»,-նշել է Արմեն Աշոտյանը՝ շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ին և անձամբ տիկին Գերչևային՝ հուսալի գործընկերության համար:

«Այս 12 նոր ձեռնարկները՝ մշակված համաձայն վերջերս վերանայված պետական որակավորման չափորոշիչների, ՄԿՈւ ոլորտի ուսանողներին հնարավորություն կընձեռի ավելի ճկուն լինել մասնագիտություն ընտրելիս՝ ըստ իրենց որակավորման և աշխատանքի փորձի: Նմանատիպ միջին մասնագիտական ուսուցումը թույլ է տալիս տարբեր տարիքի և մասնագիտություն ունեցող ուսանողներին զարգացնել ոչ միայն իրենց գիտելիքները, այլ նաև հարստացնել իրենց հմտությունները՝ համաձայն աշխատաշուկայի պահանջարկի»,- իր հերթին նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են ՄԿՈւ ոլորտի՝ գյուղատնտեսության, շինարարությանը, զբոսաշրջության, վերամշակման, գինեգործության, թեթև արդյունաբերության, ի թիվս այլոց, մասնագիտական ձեռնարկները՝ համալրված համապատասխան դասախոսի ձեռնարկներով: Հայերեն լեզվով 12 ձեռնարկները համապատասխանում են մոդուլային ծրագրով նախատեսաված գործնական և մասնագիտական դասավանդման համար՝ հիմք ընդունելով հանրապետության տնտեսության ճյուղերի զարգացումը: Նշված ձեռնարկները հիմնականում վերաբերում են տեխնիկական մասնագիտություններին, որոնք մեծ պահանջարկ ունեն ներկայիս աշխատաշուկայում և միտված են գործնական հմտությունների ձեռքբերմանը: Զուգահեռ այս 12 ձեռնարկների մշակման և տպագրման աշխատանքներին՝ ՄԱԶԾ-ն նախաձեռնել է նաև հայերեն լեզվով ՄԿՈւ ոլորտի էլեկտրոնային ուսուցման առարկաների մշակումը՝ որպես առաջին փորձ ներկայացնելու թվային ուսուցման մեթոդները ՄԿՈւ ոլորտում:

Յուրաքանչյուր ձեռնարկ տպագրվել է 1000 օրինակով, որոնք կբաժանվեն համապատասխան ՄԿՈւ հաստատությունների գրադարաններին՝ հարստացնելու և համալրելու առկա մասնագիտական գրականությունը: Միևնույն ժամանակ, ձեռնարկների էլեկտրոնային տարբերակները, որպես բաց և անվճար տեղեկատվության աղբյուր, կտեղակայվեն ՄԱԶԾ ՄԿՈւ կայքում՝ www.vet.am՝ առկա նյութ ՄԿՈւ ոլորտի թե ուսանողների, և թե դասախոսների համար՝ ապահովելով կրթության ոլորտի համաշխարհային սկզբունքներից մեկը՝ մատչելիությունը:
Նորաստեղծ ՄԿՈւ ուսումնաարդյունաբերական արհեստանոցները՝ հագեցված ժամանակակից լաբորատոր սարքավորումներով, որոնք ձեռք են բերվել ՄԿՈՒ ծրագրի շրջանակում ավելի քան 20 ՄԿՈւ հաստատությունների համար, համահունչ են նոր տպագրված ձեռնարկներին, որը հիանալի հնարավորություն է ընձեռում համակցելու գործնական պարապմունքները մասնագիտական դասախոսությունների հետ՝ ձեռք բերելով արդի գիտելիքներ բազմաթիվ մասնագիտությունների գծով:

Ավելին՝ ՄԱԶԾ ՄԿՈւ ծրագիրը նախատեսում է իրականացնել կարճաժամկետ դասընթացներ ՄԿՈւ ոլորտի հաստատությունների համապատասխան դասախոսների համար՝ ձեռնարկների բովանդակությունը լիովին ընկալելու և ճիշտ հասցեագրելու նպատակով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»
Ամենադիտված