Եվրոպայի խորհրդի անդամ երկրների երիտասարդական ոլորտի պատասխանատուների կոնֆերանս
Հասարակություն
Սեպտեմբերի 23-ից 25-ը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացավ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների երիտասարդական ոլորտի պատասխանատու նախարարների 9-րդ կոնֆերանսը։
Միջոցառումն աննախադեպ էր մասնակից երկրների քանակով եւ ներկայացուցչության մակարդակով: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը կոնֆերանսին ներկայացված էր ի դեմս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի:
Կոնֆերանսին նախորդել էր երիտասարդական միջոցառում, որին մասնակցել են երիտասարդական քաղաքականության ոլորտի ավելի քան 90 ներկայացուցիչներ: Հայկական կողմը ներկայացնում էր Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի տնօրեն Դավիթ Հայրապետյանը: Ձեւավորված եզրակացությունները ներկայացվել եւ քննարկվել են նախարարների կոնֆերանսի ընթացքում:
«Երիտասարդների հասանելիությունը իրավունքներին. երիտասարդական նորարարական քաղաքականության զարգացումը» խորագրի ներքո անցկացված կոնֆերանսի աշխատանքի հիմնական ուղղություններն էին՝ «Երիտասարդների սոցիալական ընդգրկվածություն», «Ժողովրդավարություն եւ մասնակցություն», «Համատեղ ապրել տարբեր հասարակություններում»:
Երիտասարդական միջոցառման ու նախարարների կոնֆերանսի հինգ աշխատանքային օրերի ընթացքում քննարկվել են երիտասարդներին հուզող բազմաթիվ խնդիրներ, եւ առաջարկվել են դրանց լուծման հիմնական ուղիները: Մասնակիցներն իրենց տեսակետները հնչեցնելու, իրենց երկրներում իրականացվող երիտասարդական քաղաքականության դրական եւ բացասական, ուժեղ եւ թույլ կողմերը Եվրոպայի երիտասարդական քաղաքականության ոլորտի ավելի քան 150 ներկայացուցիչների հետ համատեղ քննարկելու եւ միասին նորարարական ու արդյունավետ քաղաքականության առանցքային ուղենիշները մշակելու լայն հնարավորություն են ունեցել:
Կոնֆերանսի ընթացքում բոլոր մասնակիցների կողմից նշվել եւ շեշտվել է հատկապես այն իրողությունը, որ երիտասարդությունը դադարել է խնդիր լինելուց եւ այժմ կարեւորագույն ներուժ է յուրաքանչյուր պետության համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը