Փոխվարչապետն ընդունեց ՀԲ Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավարին
Հասարակություն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի՝ Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Կողմերը քննարկեցին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ բաղադրիչի ընթացքին վերաբերող հարցեր, անդրադարձան ծրագրի շարունակության հնարավորություններին:
Ի. Դրաբեկը փոխվարչապետին տեղեկացրեց Երեւանում հոկտեմբերի վերջին կայանալիք խորհրդաժողովի մասին, որը նվիրված է Հայաստանում եւ Մոլդովայում ՀԲ սոցիալական ներդրումների ծրագրի զարգացման հեռանկարներին եւ հրավիրեց մասնակցել միջոցառմանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը