ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մենդելեևի անվան միջազգային մրցանակը շնորհվել է Յուրի Հովհաննիսյանին
Գիտություն և Մշակույթ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ռուսաստանի Դ. Ի. Մենդելեևի անվան միջազգային մրցանակը հիմնարար գիտությունների ոլորտում նվաճումների համար շնորհվել է գիտնականներ Յուրի Հովհաննիսյանին և Վինչենցո Բալցանին։ Այդ մասին գրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությունը։ Պարգևատրման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում։
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Հովհաննիսյանին մրցանակը շնորհվել է «պարբերական աղյուսակի սահմաններն ընդլայնած բեկումնային հայտնագործությունների, ինչպես նաև համաշխարհային մասշտաբով հիմնարար գիտությունների առաջմղման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru