Զախարովան անդրադարձել է Փաշինյանի ու Ալիևի առաջիկա հնարավոր հանդիպման մասին տեղեկությանը
Արտաքին Քաղաքական
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ հաջորդ շավաթ լայն անդրադարձ տեղի կունենա ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի տարելիցի առթիվ:
Անդրադառնալով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ առաջիկա հնարավոր հանդիպման և նոր փաստաթղթերի հնարավոր ստորագրման մասին լուրերին՝ դիվանագետը նշել է, որ նման տեղեկություն չունի:
«Ես դեռևս նման տեղեկություն չունեմ: Եկեք թողնենք այդ հարցը ղեկավարներին և նրանց մամուլի ծառայություններին: Եթե իրենք նման տեղեկություն ունենան, կհայտնեն այդ մասին»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)