ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության հետ միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրմանը
Հայաստան
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել 2022-2027 թվականներին Հայաստանի կառավարության հետ միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրմանը, որը բխում է կառավարության կարգադրությունից, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Ընդունել ՌԴ ԱԳՆ-ի եւ գործադիր իշխանության այլ դաշնային մարմինների հետ համաձայնեցված՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության՝ 2022-2027 թվականներին Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրման վերաբերյալ առաջարկությունը», - ասվում է կարգադրության մեջ։
Տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարվել է ՌԴ կառավարության անունից համագործակցության ծրագիր ստորագրել։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը