Ապաշրջափակումը Հայաստանին 30 տոկոս տնտեսական աճ կբերի. Վահան Քերոբյան
ՏնտեսությունԱպաշրջափակումը շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանին կբերի 30 տոկոս տնտեսական աճ. այս մասին այսօր խորհրդարանում, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով իշխող ուժի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին:
Հետազոտությունն արվել է Համաշխարհային բանկի կողմից, այն մի փոքր հին է, բայց նախարարն ասաց, որ Էկոնոմիկայի ինստիտուտն այժմ նախարարության հանձնարարականով ուսումնասիրում է, թե ի՞նչ կտա ապաշրջափակումը մեզ եւ մյուսներին, որպեսզի բանակցային գործընթացը հնարավոր լինի ճիշտ կազմակերպել:
«Քանի որ բանակցային գործընթացում կարևոր է ոչ միայն այն, թե ինչ կտա դա մեզ, այլև այն, թե ինչ կտա դա Թուրքիային, Ադրբեջանին, Իրանին, Վրաստանին ու այլ երկրներին, որպեսզի մեր բանակցային դիրքորոշումը ճիշտ կառուցենք»,– նշեց նախարարը։