Օբամա. Այսօր Ամերիկան ավելի քիչ է կախված նավթի ներմուծումներից քան երբևէ (ֆոտո)
ԱՄՆ
ԱՄՆ նախագահական ընտրրություններին մնացել է 41 օր, իսկ պայքարը, բնական է, շարունակվում է ավելի մեծ թափով, նունիսկ համացանցում։ Սոցցանցերի նշանակությունը մեծացել է բոլոր նպատակների համար, որովհետև մարդիկ հասկացել են, որ հնարավորությունները ավելանում են, երբ օգտագործվում են համացանցի միջոցները:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման twitter-ի իր պաշտոնական էջում գրել է.
«Ես դեռ հավատում եմ մեկ պետություն, մեկ ժողովուրդ կարգախոսին: Ես դեռ հավատում եմ քեզ: Եվ եթե դու դեռ հավատում ես ինձ, ինձ անհրաժեշտ է քո ձայնը»:
Նա նաև հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ.
«Ես առաջարկում եմ 5 կետից կազմված գործնական ծրագիր՝ ստեղծել աշխատատեղեր և վերակառուցել միջին խավը: Ես չեմ պայքարում Դեմոկրատական կամ Հանրապետական աշխատատեղեր ստեղծելու համար, այլ ամերիկյան աշխատատեղեր»:
«Մենք իրոք հավատում ենք, որ Ամերիկայում, անկախ այն բանից, թե ինչպիսի տեսք ունես կամ ում ես սիրում կամ ինչ է քո ազգանունը, դու կարող ես եթե փորձես», - պնդում է Օբաման:
Նա անդրադարձել է նաև այլ հարցերի.
«Այսօր Ամերիկան ավելի քիչ է կախված նավթի ներմուծումներից քան վերջին 20 տարիների ընթացքում»:
«Մենք կրկնապատկել ենք վերականգնվող, մաքուր էներգիայի քանակը, որ ստանում ենք այնպսիսի աղբյուրներից ,ինչպիսիք են քամին և արևը», - ավելացրեց նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)