Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Արտաքին Քաղաքական
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը երկուշաբթի հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով մի շարք հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախարարները շարունակել են մտքերի փոխանակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ին Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունման տարեդարձի նախօրեին։
Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև երկկողմ գործընկերության արդիական հարցերին, տարածաշրջանային և միջազգային խնդիրների առանձին ասպեկտներին։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)