«Ժողովուրդ». Հունգարիան բարկության նշաններ է ցույց տալիս
Հայկական Մամուլ
Հունգարիայի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը դիվանագիտական նոտա է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը' կոչ անելով վերականգնել կասեցված հարաբերությունները: Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խայտառակ պատմությունից հետո դեռ մի բան էլ Հունգարիան է բարկության նշաններ ցույց տալիս' հոխորտալով. «Հունգարիայի արտգործնախարարությունը ցանկանում է հայտարարել Հայաստանի Հանրապետության կողմից դիվանագիտական հարաբերությունների միակողմանի կասեցմանը առանց նախապայմանների վերջ դնելու'Հունգարիայի կառավարության շահագրգռվածության մասին»:
Հիշեցնենք, որ Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնին այս ամսվա սկզբին նամակ էր ուղարկել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին' նշելով «Դիվանագիտական հարաբերությունների կասեցումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, որոնք չեն բխում Հայաստանի շահերից»: Իսկ Է. Նալբանդյանի խոսնակը «Ազատության»-ն ասել է, որ ՀՀ-ի դիրքորոշումը չի փոխվել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին