Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
Արտաքին Քաղաքական
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայ Դատի Մեծ Բրիտանիայի գրասենյակը:
«Այսօր պատմական օր է Հայկական հարցի համար։ Հայոց ցեղասպանության մասին օրինագծի առաջին ընթերցումն անցել է առանց առարկությունների։ Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին: Շնորհակալություն ենք հայտնում Թիմ Լաֆթոնին և բոլոր համահեղինակներին այս հաջողության համար»,-ասվում է հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)