Հայտնի դերասանուհին ավտովթարի է ենթարկվել Մոսկվայում
Գիտություն և Մշակույթ
Դերասանուհի Ելենա Սաֆոնովան, ով հեռուստադիտողին հայտնի է «Ձմեռային բալ» («Зимняя вишня») ֆիլմով, վթարի է ենթարկվել Մոսկվայի Միրա պողոտայում։ Այս մասին հայտնել է «112» Telegram ալիքը։
Հստակեցվում է, որ բախվել են երեք ավտոմեքենա. Սաֆոնովան վարում էր Hyundai արտասահմանյան մեքենան։ 65-ամյա դերասանուհին կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանից բացի, բուժհաստատություն է տեղափոխվել ևս մեկ անձ։
Ըստ աղբյուրի՝ միջադեպի մեղավորը BMW-ի վարորդն է եղել, ով կոպտորեն խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները։ Տրանսպորտի վարչությունից հայտնում են, որ տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Տեղեկությունները ճշտվում են։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru