COVID-19-ը «աշխարհի առաջին թվային համաճարակն» է. Մուրաշկո
Գիտություն և ՄշակույթԿորոնավիրուսի այս ալիքն ավելի արագ է տարածվում, քան նախորդները, և հիվանդության բարդացման փուլը նույնպես տեղի է ունենում ավելի արագ, քան Վուհանի շտամի տարածման ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
«Վերջին ալիքը զգալիորեն ավելի արագ է տարածվում բնակչության շրջանում: Բարդացման փուլը նույնպես շատ ավելի արագ է զարգանում, քան Վուհանի շտամի տարածումը, ուստի բժշկական օգնության համակարգը որոշակի փոփոխություններ է կրել», - ասել է Մուրաշկոն։ Նա հավելել է, որ համաճարակը ազդել է նաև առողջապահական համակարգի ռեսուրսների վրա։
«Հարկ է նշել, որ բացի բժշկական և ժողովրդագրական ցուցանիշների վրա անմիջական ազդեցությունից՝ վարակն արմատապես իր հետքն է թողել առողջապահական համակարգի ռեսուրսների անջատման, այդ թվում՝ բուժօգնության ծավալների վերանայման վրա։ «COVID-19-ը աշխարհում առաջին թվային համաճարակն է: Բուն պատվաստանյութի հայտնվելուց և դրա տարածումից շատ առաջ այն ուղեկցվում էր տեղեկատվության տարափով»,- ասել է ՌԴ ԱՆ նախարարը։