Մեկ տարով կհետաձգվի խաղատների տեղափոխումը Երևան քաղաքից
Հայաստան
Կառավարության այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ վարչապետին ներկայացվեց զեկույց շահումով խաղերի և խաղատների ոլորտում ստեղծված իրավիճակի մասին:
ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն իր ելույթում առաջարկեց մեկ տարով հետաձգել փոփոխությունների ժամկետը, որոնք ամրագրված են օրենքներում: «Մասնավորապես խոսքը վերաբերում է Երևան քաղաքի շրջակայքից նման օբյեկտների՝ Սևանի, Ծաղկաձորի տարածքներ տեղափոխումը հետաձգելուն, քանի որ առկա է խիստ մենաշնորացման վտանգ: Քննարկումներ են եղել տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, և առաջարկում ենք օրենքի ընդունումը հետաձգել՝ այդ մենաշնորհացման վտանգից խուսափելու համար»,- նշել է Վաչե Գաբրիելյանը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի