«Իմ քայլի» նախկին պատգամավորը նշանակվել է Իսպանիայում ՀՀ դեսպան
ՀայաստանՀՀ նախագահի հրամանագիրով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Սոս ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»,- ասված է հրամանագրում։