Արշակ Կարապետյանը շրջայց է կատարել զորամասերում և հրահանգներ տվել
Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 12-ին այցելել է ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամիավորումներից մեկը։
Այս մասին հայտնում են նախարարությունից, մանրամասնելով, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամիավորման զորամասերում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին։
Այցի ավարտին Արշակ Կարապետյանը զորամիավորման ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում հրահանգել է խիստ վերահսկողություն սահմանել ձմեռային նախապատրաստական աշխատանքների լիարժեք և անթերի կատարման վրա, ապահովել ծառայության պատշաճ կրման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)