Վիճելի կղզիներ.Պեկինը Ճապոնիային մեղադրել է պատմական փաստերի անտեսման մեջ
Աշխարհ
Վիճելի կզիների հարցում Ճապոնիայի դիրքորոշումն անտեսում է միջազգային իրավունքի նորմերը և պատմական փաստերը. հինգշաբթի հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ցին Գանը. գրում է Корреспондент.net-ը։
Մեկնաբանելով Ճապոնիայի ղեկավարի հայտարարությունը՝ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «առանձին պետությունները, անտեսելով պատմական փաստերը և միջազգային իրավունքի նորմերը, կոպիտ ձևով խախտում են այլ պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ բացահայտորեն հրաժարվելով ֆաշիզմի դեմ համաշխարհային հաղթանակի պտուղներից և մարտահրավեր նետելով հետպատերազմյան միջազգային կարգին»։
Դիվանագետի խոսքերով՝ այդ ամենը կատարվում է միջազգային իրավունքի նորմերի անվան տակ, ինչը «ինքնախաբեություն է»։
Իր հերթին, Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան ասել է. «Եթե խոսենք Սենկակու կղզիների մասին, ապա այս պահին դրանք մեր տարածքի անքակտելի մասն են հանդիսանում՝ պատմական և միջազգային-իրավական տեսանկյուններից։ Այդ իսկ պատճառով դրանց տարածքային պատկանելության հարցում որևէ փոխզիջում լինել չի կարող»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ