Երևանը դիմել է Մոսկվային Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու կոչով․ ՏԱՍՍ
ՀայաստանՀայաստանի իշխանությունները դիմել են Մոսկվային՝ հանրապետության ինքնիշխան տարածքը ադրբեջանական զորքերի հարձակումից պաշտպանելու կոչով։ Այս մասին երեքշաբթի օրը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Քանի որ հարձակումը կատարվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը 1997 թվականի պայմանագրով պաշտպանելու կոչով, այժմ գրավոր կոչ է պատրաստվում»,- ասել է նա։
Գրիգորյանի խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Ռուսաստանի Դաշնությունը բավարար ռազմական օգնություն կտրամադրի Հայաստանին, եթե ադրբեջանական կողմի հետ բանակցություններն արդյունք չտան։
Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիրը ստորագրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին։ Դրա գործողության ժամկետը 25 տարի է, այն ամեն անգամ ավտոմատ կերպով կերկարաձգվի հետագա տասնամյա ժամկետների համար, եթե կողմերից մեկը չհայտարարի փաստաթուղթը դադարեցնելու իր ցանկության մասին: Համաձայնագիրը ստորագրել են երկրների առաջին նախագահներ Բորիս Ելցինը և Լևոն Տեր-Պետրոսյանը, գրում է ՏԱՍՍ֊ը։