Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
Իրան
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում ռազմական նոր բախումների մասին և կոչ է արել երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել և չսրել իրավիճակը։
ԱԳՆ խոսնակն ընդգծել է երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կողմերին կոչ է արել հակամարտությունները լուծել երկխոսության և խաղաղ ճանապարհով։
Խաթիբզադեն ներկայիս լարված իրավիճակը վտանգավոր է որակել տարածաշրջանում խաղաղության և զարգացման աստիճանական գործընթացի համար։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նախկինում, պատրաստ է օգնել կողմերին հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման հարցում»,- ասել է Խատիբզադեն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)