Գլենդեյլի Արցախ պողոտայում նախատեսված «Հայկական փառատոն»-ը չեղյալ է հայտարարվել
Արտաքին Քաղաքական
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնում է․
«Հաշվի առնելով Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիան և անվտանգային մարտահրավերները՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը չեղյալ է հայտարարում ս․ թ․ դեկտեմբերի 11-ին Գլենդեյլի Արցախ պողոտայում նախատեսված «Հայկական փառատոն»-ը։
Երախտագիտություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, աջակիցներին և Գլենդեյլ քաղաքի աշխատակազմին ցուցաբերած օժանդակության համար։ Այս դժվար պահին մեր բոլորի համախմբվածությունը և օժանդակությունը պետք է ուղղված լինի հայրենիքին սատարելու նպատակին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)