Ծառուկյանի խնամին դեսպան
Արտաքին Քաղաքական
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մոտ կանգած Lurer.com-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ մոտակա օրերին Հունաստանում ՀՀ դեսպան է նշանակվելու Գագիկ Ծառուկյանի խնամի, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուրադ (Վլադ) Գուլոյանը: Վերջինս Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյան քաղաքի նորընտիր քաղաքապետ Կարապետ Գուլոյանի հայրն է։
Նշենք, որ այժմ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Գագիկ Ղալաչյանը, ով 2007 թվականից մինչ նոր նշանակումը պաշտոնավարել է որպես Հայաստանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Մուրադ Գուլոյանի՝ որպես դեսպան նշանակվելուց հետո Գագիկ Ղալաչյանը կստանձնի մեկ այլ պաշտոն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում