Կորոնավիրուսի Դելտա շտամն ամբողջ աշխարհում կազմում է Covid-ի դեպքերի 99%-ը․ ԱՀԿ
Գիտություն և ՄշակույթԿորոնավիրուսի Դելտա շտամը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում ընդամենը մեկ տարի առաջ, այժմ կազմում է ամբողջ աշխարհում Covid-19-ի դեպքերի 99%-ը, ինչը այն դարձնում է ավելի տարածված, քան ցանկացած այլ շտամ, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Գործնականում մինչև 900 000 Covid դեպքերը, որոնք գրանցվել են ամբողջ աշխարհում վերջին 60 օրվա ընթացքում, ծագել են Դելտա շտամից։ Այս մասին ասել է ԱՀԿ Covid-ի տեխնիկական ղեկավար Մարիա Վան Կերխովեն։ «Դելտան իսկապես գերիշխում է», - ասել է նա: «Կա այլ երկու հետաքրքիր տարբերակ ևս՝ Մյու և Լյամբդա, որոնց մենք նույնպես հետևում ենք, բայց, միևնույն է, Դելտան գերիշխում է»,֊հավելել է ԱՀԿ ներկայացուցիչը: